Posts

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Image
Կայծեր պարային խմբում ներառված է 20 սովորող: Պարապմունքները անցկացնում ենք երկուշաբթի 3.30-ից 17.00, ուրբաթ՝ 4.00-ից 5.30: Պարապմունքների ընթացքում միասին ընտրում ենք պարերը, կազմում սխեման, որի համաձայն աշխատելու ենք:
Կատարում ենք հաշվառում, որը կից նկարում է: Ակումբը իր աշխատանքները պատրաստում է կրթահամալիրային ուրբաթների, այլ նախագիծ-համերգների համար:
Հայ-վրացական 10րդ ամենամյա նախագծի շրջանակում «Կայծեր» պարային ակումբի ելույթը  ուրբաթ համերգին։ 

12-րդ դասարանի տղաներին պատրաստում ենք ցտեսություն֊ցնծություն նախագծին տես այստես։

Մարտ ամսվա հաշվետվություն

Image
《Կայծեր》 պարային համույթ։

Կայծեր պարային խմբում ներառված է 18 սովորող: Պարապմունքները անցկացնում ենք երկուշաբթի 3.30-ից 17.00, ուրբաթ՝ 4.00-ից 5.30: Պարապմունքների ընթացքում միասին ընտրում ենք պարերը, կազմում սխեման, որի համաձայն աշխատելու ենք: Կատարում ենք հաշվառում, որը կից նկարում է: Ակումբը իր աշխատանքները պատրաստում է կրթահամալիրային ուրբաթների, այլ նախագիծ-համերգների համար: Մարտ ամսին մեր հիմնական աշխատանքները ուղղել ենք հայ-վրացական հանրակրթական կամուրջների հաշվետու համերգին:
այ-վրացական 10րդ ամենամյա նախագծի շրջանակում «Կայծեր» պարային ակումբը պատրաստվում է  ուրբաթ համերգին։ Ուրբաթին կպարենք երեք պար, որոնք, ի դեպ, բեմադրված են մեր իսկ խմբի կողմից. կպարենք Պոզարե, Կոմիտասի շորոր, Նարե: Նախապատրաստական փուլը կմեկնարկի երկուշաբթի օրվանից։ Հուսով ենք ՝ ձեր սպասումները կարդարացնենք։

Նաև սկսել ենք աշխատել 12-րդ դասարանների տղաների հետ՝ Ցտեսություն նախագծի համար


Հաշվառում՝

Դիտեք ֆոտոշարքը մեր պարապմունքներից` Սեբաստացի TV կայքում։

Փետրվարի հաշվետվություն

Image
Ամսական հաշվետվություն։

Ակումբում ընդգրկված է 24 սովորող:Մեկ ամսվա ընթացքում հասցրեցինք ծանոթանալ սովորողների պարային ունակություններին, հղկեցինք որոշ պարեր։ Մշակեցինք երկու բեմադրություն, որոնք էլ շուտով կներկայացնենք մեր հանդիսատեսին։
Պարապմունքների ժամանակ նաև նկարում ենք տեսահոլովակներ, որտեղ ցուցադրվում են պարային շարժումները:
Առաջին ամսվա պարապմունքները շատ ոգևորիչ էին, հավեսով ենք խումբը հավաքել, համալրել:
Դիտեք մի քանի տեսանյութ մեր առաջին ամսվա պարապմունքներից

Ռոստամ բազի

Մեր առաջին ելույթը))

Օր առաջին

Image
Երկար դադար ունեցած, երկար սպասված և վերականգված 《Կայծեր》 պարային խմբի առաջին փորձն էր։ Պարուսույցները կլինեն 10րդ դասարանի սովորողներ՝ Արսեն Խաչատրյանը և Տիգրան Արամյանը։ Այսօր վերհիշեցինք մի քանի պարեր, ուղղեցինք սխալները։ Քննարկեցինք, թե ինչ գործունեություն պետք է իրականացնի խումբը, որն է խմբի նպատակը։  Շնորհակալ ենք ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյանից և կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանից, այս գործում մեզ աջակցելու համար։ Խումբը վերականգնվեց և փորձելու է զարմացնել բոլորին։ Հուսով եմ, որ մեր ելույթներին սպասում են շատերը։ Սիրում ենք բոլորիդ։