Երկար դադար ունեցած, երկար սպասված և վերականգված 《Կայծեր》 պարային խմբի առաջին փորձն էր։ Պարուսույցները կլինեն 10րդ դասարանի սովորողներ՝ Արսեն Խաչատրյանը և Տիգրան Արամյանը։ Այսօր վերհիշեցինք մի քանի պարեր, ուղղեցինք սխալները։ Քննարկեցինք, թե ինչ գործունեություն պետք է իրականացնի խումբը, որն է խմբի նպատակը։ Շնորհակալ ենք ավագ դպրոցի ղեկավար՝ Մարթա Ասատրյանից և կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանից, այս գործում մեզ աջակցելու համար։ Խումբը վերականգնվեց և փորձելու է զարմացնել բոլորին։ Հուսով եմ, որ մեր ելույթներին սպասում են շատերը։ Սիրում ենք բոլորիդ։