Մայիս ամսվա հաշվետվություն
Կայծեր պարային խմբում ներառված է 20 սովորող: Պարապմունքները անցկացնում ենք երկուշաբթի 3.30-ից 17.00, ուրբաթ՝ 4.00-ից 5.30: Պարապմունքների ընթացքում միասին ընտրում ենք պարերը, կազմում սխեման, որի համաձայն աշխատելու ենք: Կատարում ենք հաշվառում, որը կից նկարում է: Ակումբը իր աշխատանքները պատրաստում է կրթահամալիրային ուրբաթների, այլ նախագիծ-համերգների համար: Արդեն 4֊րդ ամիսն աննդմեջ,《Կայծեր》պարային համույթը շարունակում է իր փորձերը։ Մայիս ամսին 《Կայծեր》 պարային համույթի պարուսույցներ՝ Տիգրան Արամյանն ու Արսեն Խաչատրյան նախապատրաստեցին 12֊րդ դասարանցիներին Ցտեսություն֊ցնծություն համերգին ելույթները տես այստեղ՝ տղաների պար , աղջիկների պար ։ Պատրաստվում հունիսի 7֊ի իսկական հարսանիքին մեր իսկական հարսանեկան պարերով։ Այս ամիս ևս անցել ենք բոլոր պարերի վրայով, փորձեր անցնում են շատ լավ և դեռ կունենա շարունակական բնույթ։ Սպասեք մեզ և մեր ելույթներին։ Սիրով 《Կայծեր》պարային համույթ։